Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գիտնականները որոշել են շատակերության գլխավոր պատճառը

Գիտնականները որոշել են շատակերության գլխավոր պատճառը

Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Լասթինգը եզրակացրել է, որ շատակերությունը ավելի լուրջ խնդիր է, քան մինչ այժմ համարվում էր: Ըստ պրոֆեսորի՝ շատակերությունից գլուխ հանելը ժամանակակից մարդու համար ավելի դժվար է դառնում, քանի որ ճաշացանկը լցված է շաքարավազով և այլ սովորական ածխաջրածիններով: 

 

Սովորական ածխաջրածինների ավելցուկը ուղեղը դարձնում է ոչ զգայուն այսպես կոչված «հագեցվածության հորմոնի» նկատմամբ, որի օգնությամբ մարմինը ահազանգում է այն մասին, որ սնունդ այլևս հարկավոր չէ: Երբ այդ ահազանգերը չեն հասնում ուղեղին, սնունդը շարունակում է համեղ թվալ նույնիսկ այն ժամանակ, երբ այն անհրաժեշտ չէ,- հաղորդում է Kedem-ը:

 

Պրոֆեսոր Լասթիգը համարում է, որ այդ շրջանից դուրս գալ հնարավոր է շաքարավազից, սպիտակ հացից և նմանատիպ այլ սննդամթերքից աստիճանաբար հրաժարվելու ճանապարհով: Միայն այդպես ավելորդ քաշ ունեցող մարդը կարող է վերահսկել իր ախորժակը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ